Վահրամ Բաղդասարյանին «քցո՞ւմ են». նա նեղացած է Սերժ Սարգսյանից. «Հրապարակ»

By | 23.03.2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Սերժ Սարգսյանից նեղացածների շարքերում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա թեեւ 5 տարի ջանք ու եռանդ չի խնայել հարազատ կուսակցությանը ծառայելու հարցում, սակայն այս ընտրություններին որևէ շանս չունի ընտրվելու: ՀՀԿ-ն Վահրամ Բաղդասարյանին ցուցակում գրել է 152-րդ տեղում՝ առաջարկելով ընտրվել ռեյտինգային կարգով՝ մրցակցելով մեծաքսակ անձանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ընտրվել են մեծամասնականով՝ Լոռու մարզում։

Շատ փոքր է հավանականությունը, որ ՀՀԿ-ն 3 պատգամավոր կունենա Լոռվա մարզից, և Վահրամ Բաղդասարյանը ևս Կարեն Կարապետյանի ու Արկադի Համբարձումյանի հետ կանցնի խորհրդարան:

Մամուլում արդեն լուրեր են շրջանառվել, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի հույսն անազատության մեջ գտնվողներն են, որ նրանք և նրանց ընտանիքներն իր օգտին քվեարկեն։ Անգամ ասում են, թե արդեն ոմանք հայտնվել են ազատության մեջ:

«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով