Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի (տեսանյութ)

By | 17.03.2017

 

Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը:

«Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով  պատշաճ առողջական  վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի ներկայանում»,- այսօր դատարանում հայտարարեց դատախազը:

Պաշտպանները դեմ էին դատախազի ներկայացրած միջնորդությանը: «Կալանքի տակ գտնվող ոչ մի անձ չի կարող ներկայանալ կամ չներկայանալ: Իրեն կարող են ներկայացնել  կամ չներկայացնել: Մենք ասում ենք իրեն բերեք այստեղ, հասցրեք մինչեւ դահլիճի դուռը, եթե դուք չեք ուզում, որ պատգարակով մարդ լինի եւ տհաճ լինի, բերեք պատգարակով հարցրեք մինչեւ դուռը, կգա այնտեղ կնստի: Մի հատ պատգարակ կամ սայլակ չկա, որ այդ մարդուն բերեն դահլիճի դռան մոտ  հասցնեն»,- ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Պաշտպաններից Հովիկ Արսենյանն էլ դատախազից հետաքրքրվեց, ինչու միջնորդությունը մի քանի նիստ առաջ չի արել՝ հիշեցնելով, որ  նման միջնորդություն ինքը ներկայացրել էր.

«Հիմա որ հանձնարարություն եք ստացել, դուրս եկավ, որ առաջ անցաք: Շատ ե՞ք մտածում ամբաստանյալների համար: Սա ինչ  խեղկատակություն է դառնում, նախորդ անգամ էլ ասեցի, թեւերի վրա բերեք»:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, այնուամենայնիվ  որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը եւ նշանակել փորձաքննություն՝ պարզելու համար Վահան Շիրխանյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ:

Գործով հաջորդ դատական նիստը կկայանա այն ժամանակ, երբ  հայտնի կլինի փորձաքննության արդյունքները:

 

«Ա1+»

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով