Վազգեն Մանուկյանի համար անհասկանալի են «Ծառուկյան» դաշինքի հավակնությունները

By | 12.03.2017

Մանուկյանի գնահատմամբ՝ քաղաքական ուժերի առաջարկները նոր չեն:

Հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը խիստ անհասկանալի է գնահատում առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի մեծ հավակնությունները:

«Ես չի, որ պետք է որոշեմ, ինքն է որոշում, բայց հիմա, որ հարցումներ են անում, այդ ձայները, որ սպասվում են իրենց, ինձ համար մի քիչ զարմանալի են, բայց դե ժողովուրդն է որոշում», — ասաց Վազգեն Մանուկյանը:

1996-ի նախագահական ընտրություններից հետո հետընտրական ընդդիմադիր շարժումը ղեկավարած Մանուկյանի գնահատմամբ՝ նոր ընտրական համակարգը բավականին բարդ է, իսկ քաղաքական ուժերի առաջարկներն, ըստ նրա՝ նոր չեն:

«Ընտրություններ են, ուղղակի բավականին օրիգինալ ու շատ բարդ օրենքով, անկեղծ ասած, և դժվար է նախապես որևէ բան ասել: Ես չեմ ուզի որևէ մեկին ռեկլամել: Ծրագրերի հետ ծանոթացել եմ, բավականին լավ առաջարկություններ կան, բայց բոլոր էդ առաջարկությունները հայտնի էին սրանից 10 տարի առաջ էլ, որովհետև պրոբլեմները մնացել են նույնը: Գլոբալ պրոբլեմները մնացել են նույնը, բայց ես չեմ ասի, որ Հայաստանն առաջ չի գնացել: Փոփոխություններն ակնառու երևում են», — ասաց Մանուկյանը:

Հայաստանյան նախորդ չորս նախագահական ընտրություններին առանց հաջողության մասնակցած ԱԺՄ ղեկավարը նշեց, որ մինչև հաջորդ տարի կմնա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում՝ չմանրամասնելով հետագա անելիքները:

Տարիներ առաջ ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ հայտնի մեկ այլ գործիչ, այժմ իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի պնդմամբ էլ՝ քաղաքականության մեջ առաջնայինը շահերն են:

«Կայացած քաղաքական գործչի համար պետական շահը պետք է դոմինանտ լինի», — նշեց Գեղամյանը:

Նա պատգամավորության է հավակնում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ զբաղեցնելով իշխող Հանրապետականի ընտրական ցուցակի 18-րդ հորիզոնականը: Ի՞նչ է արել Արտաշես Գեղամյանը, որպես իշխող խմբակցության պատգամավոր վերջին հինգ տարիներին, հարցրինք երբեմնի ընդդիմադիր գործչին:

«Վերջերս ինքս ինձ այդ հարցը բնականաբար տվեցի, որ իրականությունից չկտրվեմ: Իմ գործունեությունը տեղ է գտել հրապարակված 5 գրքերի մեջ, նվազագույն ծավալը 600 է, բացի դա 7 լեզուներով հրատարակված գրքույկների մեջ, որոնք տարածվել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ․․․Այդ ամենը զետեղված է այնտեղ, իսկ ժողովուրդը, դուք ի նկատի ունեք, իր կենցաղում հասկացել է, թե ոչ, ենթադրում եմ, որ եթե ծանոթանան այդ ելույթների, հոդվածների հետ, ապա կասեն, որ այս մարդը տվյալ պարագայում իրեն վստահված հատվածում լիովին ծառայել է երկրին», — ասաց Արտաշես Գեղամյանը:

 

 

«Ազատություն» ռ/կ

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով