Սոցցանցերում շփումը մեկուսացման Է տանում իրական կյանքում. գիտնականներ

By | 06.03.2017

Գիտնականները հաստատել են տարածված այն պատկերացումը, որ որքան շատ են մարդիկ օգտագործում սոցիալական ցանցերը եւ ավելի ակտիվորեն են շփվում դրանցում, այնքան ավելի շատ են նրանք իրենց սոցիալապես մեկուսացված զգում իրական կյանքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում Է American Journal of Preventive Medicine հանդեսում հրապարակված հոդվածում:

«Դա շատ կարեւոր խնդիր Է, քանի որ երիտասարդության շրջանում սոցիալական մեկուսացման մակարդակներն այսօր հասել են համաճարակի մակարդակի: Մարդն իր բնույթով սոցիալական Էակ Է, սակայն այսօրվա կյանքը մեզ հարկադրում Է հեռանալ միմյանցից: Սոցիալական ցանցերը կարող են համադարման թվալ այդ խնդրի լուծման համար, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ դա այդպես չԷ»,-հայտարարել Է ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի աշխատակից Բրայեն Փրայմեքը:

Վերջին տարիներին աշխարհի առանձին երկրներում մեծ տարածում Է ստանում «ֆեյսբուք-կախվածության» գաղափարը՝ Ինտերնետի սոցիալական ցանցերում շփման նկատմամբ անզուսպ հակումը՝ ի վնաս կյանքի մյուս ասպեկտների: Որպես ուսանողների եւ աշխատողների վրա սոցցանցերի կործանարար ազդեցության ապացույցներ այս գաղափարի կողմնակիցները բերում են այն բանի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես Է վիրտուալ շփումը նվազեցրել ուսման առաջադիմությունը կամ շփվել սիրողների արդյունավետությունը:

Փրայմեքը եւ նրա գործընկերները մարդու կյանքի վրա սոցիալական ցանցերի հնարավոր բացասական ազդեցության եւս մեկ օրինակ են գտել՝ վերջին երեք տարվա ընթացքում հետեւելով 19-ից մինչեւ 32 տարեկան մոտավորապես 2 հազար երիտասարդ ամերիկացիների ցանցային եւ իրական կյանքին:

Այդ դիտարկումների շրջանակներում գիտնականները հետեւում Էին, թե որքան հաճախ Էին իրենց կամավոր օգնականները մտնում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Facebook, Youtube, Twitter, Instagram եւ Tumblr: Բացի այդ, գիտնականները զուգահեռաբար նրանց շրջանում հարցում Էին անցկացնում նրանց սոցիալական եւ անձնական կյանքի որակի վերաբերյալ:

Այս դիտարկումները բացահայտել են այն պարզորոշ թրենդը, որ մարդիկ, որոնք օրական երկու ժամից ավելի Էին անցկացնում սոցցանցերում եւ շատ  ընկերներ ունեին դրանցում, միջին հաշվով կրկնակի ավելի հաճախ Էին գանգատվում սոցիալական մեկուսացումից, քան գիտափորձի մյուս մասնակիցները: Այս օրինաչափությունը պահպանվում Էր նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականները հաշվի Էին առնում մասնակիցների միջեւ կրթության, եկամուտների մակարդակի եւ սոցիո-տնտեսական բնութագրերի տարբերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով