Սիրիան հայտարարել է, որ պատրաստ վիճակում են իր Scud հրթիռները

By | 26.03.2017

Ռուսաստանի միջոցով Սիրիայի կառավարությունը Սիոնիստական ռեժիմին զգուշացրել է, որ այդ ռեժիմի կործանիչներն իր հողի դեմ որևէ հարձակում իրականացնելու դեպքում, սիրիական Scud հրթիռները թիրախ են դարձնելու Իսրայելի ռազմաբազաները, Հայֆայի նավահանգիստը և քիմիական գործարանները:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ կես տոննա պայթուցիկ նյութ պարունակող Scud հրթիռները թիրախ են դարձնելու Սիոնիստական ռեժիմի ռազմաբազաները:

Դամասկոսը սպառնացել է, որ Scud հրթիռներով թիրախ կդարձնի Իսրայելի պետրոքիմիական գործարաններն ու Հայֆայի նավահանգիստը և ինչպես Իսրայելը, որը երբեք նախապես չի զգուշացնում իր ավիահարձակումների մասին, Սիրիան ևս այդպես կվարվի:

Սիրիայի նախագահի ընդունած այդ որոշման մասին Ռուսաստանը տեղեկացրել է Սիոնիստական ռեժիմին և հայտարարել է, որ Սիրիայի համբերությունը հատել է և չնայած վեցամյա պատերազմին այդ երկիրը տկար չէ և պահպանել է իր արժանապատվությունը և կարող է պաշտպանվել:

Սիոնիստական ռեժիմը խիստ մտահոգված է իր ռազմաբազաների ուղղությամբ Scud հրթիռների արձակման կապակցությամբ:

Ավիապատկերներում երևում է, որ Սիրիայի ավիաուժերը 800 Scud հրթիռներ ունեն:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով