Սթափեցնող ապտակ Ադրբեջանին. «168 ժամ»

By | 21.03.2017

«168 ժամ» թերթը գրում է. ««Ռուսական կողմը ջանք չի խնայում, որպեսզի իրեն հնարավորինս տարանջատի ռուս-ադրբեջանական գործարքների մասին խոսակցություններից, ինչի տպավորությունը տևական ժամանակ փորձում է թողնել ադրբեջանական կողմը։

Ռուսաստանը և՛ ՌԴ նախագահի, և՛ ԱԳ նախարարի, և՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մակարդակով առիթը բաց չի թողնում պնդելու համար, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ, որոնց խնդիրն այս պահին հակամարտության սրացում թույլ չտալն է։

Դա արտահայտվեց նաև օրերս տարածված Պուտին-Սարգսյան հայտարարության մեջ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մոսկովյան բանակցությունների արդյունքում տարածված հայտարարությանը։

Փորձագետն այն «սթափեցնող ապտակ» է որակել` ուղղված Ադրբեջանին։

Ըստ մեկ այլ ռուս քաղաքագետի` Ալեքսանդր Սկակովի, հայտարարությունը մի քանի հասցեատեր ուներ։ «Հայտարարությունից իրենց հետևությունները կանեն Արևմուտքը, Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։

Ղարաբաղի դրույթը ևս կարևոր էր այն տեսանկյունից, որ արտահայտեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միասնական դիրքորոշումն անվտանգության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Թյուր տպավորություն կար, թե այս հարցով շահագրգռված է Հայաստանը և ամերիկյան կողմը»,- ասել է Սկակովը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով