Սերժն ու ստվերը. «Ալեքս տեքստիլ»-ում ավելի շա՞տ մարդ է աշխատում, քան գրանցված է. «ՀԺ»

By | 21.03.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում:

Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում` եկամտային հարկ:

Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձանագրենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է:

Բայց եթե պատկերացնենք, որ 200 աշխատողներ հարկերը պահած ստանում են ամսական գոնե մի 80 հազար դրամ, ապա անցած տարի այդ ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե:

2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել էր Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն` Սպիտակի շաքարի գործարան և հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ: Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով