Սամվել Բաբայանին ձերբակալել են գաղտնալսումների հիմքով. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

By | 24.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին ու եւս երկու հոգու ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ Հայաստան բերելու առթիվ գործի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների՝ այս գործի համար հիմք են հանդիսացել հեռախոսային գաղտնալսումները: Չի բացառվում, որ այս գործի շրջանակներում լինեն նոր ձերբակալություններ եւս:

Բաբայանին երեկվա դրությամբ դեռ մեղադրանք չէր առաջադրվել, բայց չի բացառվում, որ դա արվի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, եւ նա կալանավորվի: Նշենք նաեւ, որ Բաբայանն ԱԱԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, ավելին՝ փաստաբանի խոսքերով՝ նա ընդհանրապես չի ճանաչում այդ գործի շրջանակներում ձերբակալված անձանց:

Հավելենք, որ Վրաստանի ՊՆ-ն երեկ մի հայտարարություն տարածեց, որով բավականին անհարմար դրության մեջ դրեց Բաբայանի «գործը կարած» ԱԱԾ-ին: Ըստ Վրաստանի ՊՆ-ի. «Տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմական տեխնիկան իբր Վրաստանի տարածքով ուղեւորվում էր Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով