Ռուսաստան. ԱԽ-ի լռությունը խրախուսում է ահաբեկիչներին

By | 16.03.2017

Ռուսաստանը դատապարտելով Սիրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրն իրականացված պայթյունները հայտարարել է. «Այս հարձակումների դիմաց, ԱԽ-ի լռությունը ահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ խրախուսում է հակասիրիական ահաբեկիչներին»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը  հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է. «Մոսկվան համոզված է, որ Սիրիայում ահաբեկիչների վայրագությունների հանդեպ խիստ մոտեցում ցուցաբերելու բացակայությունն այն պայմաններում, երբ այլ երկրներում իրականացվող նման ահաբեկչական արարքները դատապարտվում են ԱԽ-ի կողմից, վկայում է երկակի կողմնորոշման գործադրման մասին և հարցականի տակ է տանում միջազգային մակարդակով ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունեցող երկրների նպատակները»:

Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղված երկու առանձին նոտաներում դատապարտելով Դամասկոսում ահաբեկիչների կողից իրականացված պայթյունները, հայտարարել է. «Սիրիայում ահաբեկչական խմբերի վայրագ ոճրագործությունները ցանկացած անվան ներքո պատճառաբանելու որոշ երկրների քայլը դատապարտելի է»:

«Ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Սիրիայի կառավարության ջանքերն այս երկրների կողմից չհովանավորվելը միայն մեկ մեկնաբանություն կարող է ունենալ և դա այն է, որ այդ երկրները պաշտպանում են ահաբեկչությունն ու դրա հեղինակներին»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը:

Չորեքշաբթի կեսօրին Դամասկոսում գտնվող Սիրիայի դատական ամենամեծ համալիրում ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 31 և վիրավորվեց 60 մարդ: Չորեքշաբթի երեկոյան Դամասկոսի հյուսիս-արևմտյան «Ռաբուհ»-ի տարածքի մի զբոսայգում գտնվող ճաշարանում ,  պայթյունի հետևանքով էլ զոհվեցին ու վիրավորվեցին որոշ թվով սիրիացի քաղաքացիներ:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով