Ռուսաստանը պատրաստ է աջակցել, երբ Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեն. Սերգեյ Լավրով

By | 16.03.2017

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, երբ Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեն: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱԳ նախարարի՝ «Regional Post-Caucasus» պարբերականի հետ հարցազրույցին:

Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է:

«Սակայն, սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները:

Ըստ որում, շատ բան կախված է հենց իրենցից: Առհասարակ,  քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլ՝ լավատես լինելու ընդունակությամբ, որ իրականացնեն իրենց քաղաքացիների հույսերն ու սպասելիքները,-ասել է Սերգեյ Լավրովը և հավելել, որ երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերելուն:

Operativ.am

 

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով