Ռուսաստանը միակ լուրջ ուժն է ԻՊ-ի դեմ. Բաշար ալ-Ասադ

By | 12.03.2017

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ռուսաստանն անվանել է միակ ուժը, որն արդյունավետ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ասադի խոսքով` Դամասկոսը ջիհադականների դեմ պայքարում դեռևս որևէ հստակ գործողություններ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որն ԻՊ-ի դեմ պայքարն իր քաղաքականության առաջնային հարցերից էր անվանում:

«Միակ լուրջ կողմն այդ հարցում Ռուսաստանն է, որն արդյունավետ կերպով պայքարում է ԻՊ-ի դեմ մեզ հետ համագործակցելով», — ասել է Ասադը չինական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունը ԻՊ-ի դեմ հաղթանակի երաշխիք չի համարում: «Ամերիկացիները պարտվել են գրեթե բոլոր մարտերում, նրանք պարտության են մատնվել Իրաքում, արդյունքում նրանք ստիպված են եղել դուրս բերել իրենց ուժերը», — ասել է սիրիացի առաջնորդը:

Tert.am

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով