Ռուսաստանը ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել CIA-ի լրտեսության փաստաթղթերի կապակցությամբ

By | 11.03.2017

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել այդ երկրի Կենտրոնական հետախուզական վարչություն՝ CIA-ի լրտեսության փաստաթղթերի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ուրբաթ օրն ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները CIA-ի կողմից գաղտնալսելու կապակցությամբ «Վիքիլիքս»-ի բացահայտումների համար:

Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի ընդգծմամբ, այս հարցը կարող է սրել Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ «Վիքիլիքս»-ի վերջին բացահայտումների կապակցությամբ ասել է, որ փաստաթղթերում նշված կետերը համապատասխանում են ճշմարտությանը, հատկապես որ ամերիկացի պաշտոնյաները դրանք տեղեկությունների արտահոսք են համարել ու չեն հերքել:

Վերջերս «Վիքիլիքս»-ը  հրապարակել էր CIA-ի գաղտնի փաստաթղթերի ու ֆայլերի մի մասը, որոնց մեջ էին  տարբեր երկրներում «Zero Year» անվան ներքո ԱՄՆ-ի հեռախոսային գաղտնալսումների մասին վկայող 9000 փաստաթղթեր:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով