Ռոհանի. Քուրդստան նահանգը թշնամիներից Իրանը պաշտպանող անթափանցելի ամրոց է եղել

By | 26.03.2017

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Քուրդստան նահանգը թշնամիներից Իրանը պաշտպանող անթափանցելի ամրոց է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ երեկոյան Քուրդստան նահանգի բնակիչների  հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ազգային բազմազանությունը ոչ թե անվտանգության տեսակետից սպառնալիք, այլ անվտանգություն ու միասնականություն ստեղծող գործոն է համարվում և ապացուցում է իսլամական Իրանի մեծությունն, ասաց. «Կառավարությունը  հետևելու է միասնականության, սրտակցության ու Իրանի զարգացման ուղուն»:

«Քուրդստանի երկաթգիծը պետք է երկարի մինչև արևմտյան սահմանները և անցնելով Իրաքի ու Սիրիայի տարածքով, հասնի մինչև Միջերկրական ծով և Քուրդստանը կարող է Իրանի երկաթգիծը Միջերկրական ծովին կապող օղակ համարվել»,-Հավելել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նշել է, որ մարդկային հարուստ գիտելիքներն ու կարողությունները Քուրդստան նահանգի գլխավոր կապիտալն են: «Այս նահանգի  բարգավաճման համար ենթահող կա». ասել է նա:

Ռոհանին  ընդգծել է. «Իրանական 1396 թվականը զբաղվածություն ստեղծող արտադրության տարվա վերածելու համար բոլոր ուժերը, կառույցներն ու մասնավոր բաժինը պետք է աշխատեն միասին»:

ԻԻՀ նախագահը շաբաթ օրը մեկօրյա այցով մեկնել է Իրանի արևմտյան Քուրդստան նահանգ: Նահանգում Ռոհանին իրականացրել է  21 կարևոր նախագծերի բացումը և հայտարարել ևս երեք կարևոր նախագծերի   մեկնարկի մասին:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով