Ռոզա Ծառուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «բոքսում» է, բայց առողջական լուրջ խնդիր չունի. «ՀԺ»

By | 10.03.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, մարտի 8-ին սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է և գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ռոզա Ծառուկյանը գտնվում է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Բայց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, թե «բոքսում» գտնվելը պարտադիր չի նշանակում, որ հիվանդի վիճակը ծանր է: Նշեցին, որ բուժհաստատության այդ հատվածում կան հարմարավետ հիվանդասենյակներ, որտեղ էլ գտնվում է Ռոզա Ծառուկյանը:

Նրա առողջության հետ կապված լուրջ խնդիր, ըստ «Էրեբունուց» ստացված տեղեկության, չկա, և Ռոզա Ծառուկյանը հիվանդանոց է ընդունվել ավելի շատ պրոֆիլակտիկ բուժման նպատակով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով