Ռեժիսոր, «4NEWS.am» կայքի գլխավոր խմբագիր՝ Լիլիթ Հովակիմյանը արժանացավ պատվոգրի

Այսօր՝ «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ, «Հայուհու Աշխարհ» տոնական համերգ: Համերգը նվիրված էր կանանց տոնական միամսյակին: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ազատամարտիկ հայուհիներ, զոհված զինծառայողների ծնողներ, սիրիահայեր, դասախոսներ և հասարակական գործիչներ: Երգիչ, երգչուհիները իրենց գեղեցիկ կատարումներով գեղեցկացրեցին օրն ու ժամը, պարգևելով ներկաներին բարձր տրամադրություն:
Մինչ համերգի մեկնարկը, մշակույթի նախարարությունը՝ հանձին նախարար Արմեն Ամիրյանի, պատվոգրեր հանձնվեցին մշակույթի ոլորտում ունեցած ակտիվ դերակատարության համար մի շարք մշակույթի գործիչներին: Այդ թվում նաև պատվոգրի արժանացավ՝ ռեժիսոր, «4news.am» կայքի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովհակիմյանը:
Առիթից օգտվելով շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ Լիլիթ Հովակիմյանին, մաղթելով նորանոր մրցանակներ, թատերական աշխարհում բուռն աշխատանք և հաջողություններ:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով