ՌԴ-ն քննադատել է արևմտյան երկրներին

By | 30.03.2017

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հերքել է արևմուտքի կողմից Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքը : Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է կառավարության ընդդիմադիրների նկատմամբ կոշտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է.«Մի քանի երկիր քննադատել են Մոսկվայում մի քանի ցուցարարների ձերբակալությունը,մինչդեռ արևմտյան երկրներում բողոքարարների նկատմամբ մեղմ վերաբերմունք չի ցուցաբերվում և ընդդիմադիրների ցույցերը ճնշվում են այդ երկրներում»:

ՌԴ արտաքին գերատեսչության խոսնակը հստակեցրել է.«ԱՄՆ-ում և եվրոպական որոշ երկրներում ,այդ թվում Ֆրանսիայում ցուցարարներին ճնշելու վերաբերյալ ֆիլմեր են տեղադրված համացանցում, որոնք ցույց են տալիս, թե ժողովրդավարության պաշտպանի դերում հանդես եկող երկրներում ինչպես են ճնշում ընդդիմադիրների բողոքի ակցիաները»:

Անցած շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում ձերբակալվել են ավելի քան 500 ցուցարարներ:

ՌԴ պետական պաշտոնյաները հայտարարել են ,որ ցուցարարների պատճառով երկրի տարբեր քաղաքներում խռովություններ  են առաջացել:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով