Ջրառատում տեղի ունեցած միջադեպից տուժածները հարցաքննվել են. «Ժողովուրդ»

By | 25.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Հիշեցնենք՝ դեպքից կարճ ժամանակ անց կողմերը՝ ՕՐՕ դաշինքի համակիրներն ու ՀՀԿ-ական գյուղապետը, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը հաշտվել են:

Բայց, այնուամենայնիվ, բաց է մնում մի հարց՝ այդ միջադեպի արդյունքում իշխանության ներկայացուցիչները ինքնաձիգից հրազենային վնասվածք էին հասցրել ՕՐՕ դաշինքի համակիրներից Հակոբ Մելքոնյանին: Վերջինիս հայրը՝ Մանվել Մելքոնյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Բան կա, որ մեզանից կախված չէ, օրինակ՝ զենքի պահը, ոնց ես կարող եմ իրենց ասել՝ կարճե՛ք կամ շուտափութ մի բան արե՛ք, դա իրավապահների գործն է:

Մենք Տիգրան Սարգսյանի դեմ էլ բողոք չունենք, թե ինչ պայմաններում է հայտնվել այնտեղ, ոնց է այդ զենքը ճարել, գաղափար չունեմ, իր հետ անգամ պրոբլեմ էլ չենք ունեցել»: Միաժամանակ նա նշել է, թե ՔԿ-ում էլ ցուցմունք են տվել, որ իրենք հաշտվել են ու բողոք չունեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով