Պետական ապարատը դուրս է եկել Հովիկ Աբրահամյանի դեմ. «Ժողովուրդ»

By | 14.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները նախընտրական քարոզարշավի ժամանակ փորձում են համոզել, թե իրենք կտրուկ փոխվել ու լավն են դարձել, սակայն ներքաղաքական դաշտում իրար հաջորդող իրադարձությունները հակառակն են ապացուցում. իշխանության մեջ ընդամենը դեմքերն են փոխվել, իսկ ահա գործելաոճը մնացել է նույնը:

Այս օրերին պետական ապարատը դուրս է եկել իր նախկին թիմակցի՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզում, նման զարգացումները սպասելի էին: Բայց առայժմ փորձում են «նեղել» ոչ թե անձամբ Աբրահամյանին, այլ նրա մերձավորներին:

Երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան:

Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով