Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարների հակաիրանական բանաձևը

By | 31.03.2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ Ռիադում կայացած նիստի ավարտին, Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարները հակաիրանական բանաձև են հրապարակել:

«Ալ-Ալամ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Պարսիացծոցյան համագործակցության խորհրդի արտգործնախարարները նիստի ավարտին հրապարակած հաղորդագրության մեջ դատապարտել են, ինչպես իրենք են նշել. «Բահրեյնի թագավորության նկատմամբ Իրանի ոտնձգողական քայլերը և հրահրիչ ու անպատասխանատու հայտարարությունները»:

Վերջին վեց տարիների ընթացքում քաղաքական ակտիվիստներին ու ընդդիմությանը խիստ հալածելու պատճառով մարդու իրավունքների պաշտպան կառույցների կողմից ճնշման ենթարկված Բահրեյնի ռեժիմը, մինչ օրս առանց հավաստի փաստեր ներկայացնելու, բազմիցս Իրանին մեղադրել է իր երկրի անվտանգության ու քաղաքական հարցերին միջամտելու մեջ:

Հաղորդագրության մեջ, առանց ապացույցներ ներկայացնելու, Իրանը մեղադրվել է ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու մեջ: Նշվել է, որ Թեհրանը մտադիր է ազգամիջյան բախումներ առաջացնելով, հարվածել Բահրեյնի ազգային միասնականությանը:

Իրանը բազմիցս մերժել է Պարսիցծոցյան երկրների ներքին հարցերին միջամտելու մասին անհիմն հայտարարությունները:

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով