Պատգամավոր Վահան Կարապետյանին ծեծի ենթարկողը «Ֆազն» է եղել. «Ժողովուրդ»

By | 21.03.2017

Նախորդ շաբաթ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուքին ակտիվ մասնակից է եղել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը. հենց նա է ծեծի ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ֆազը լքել է Հայաստանը՝ ամենայն հավանականությամբ վախենալով հաշվեհարդարից: Նշենք, որ նրա անունը մշտապես շրջանառվել է տարբեր հանցագործությունների համատեքստում, բայց ամեն անգամ նրան հաջողվել է «ջրից չոր» դուրս գալ. սա շնորհիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների:

Երբ «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոճով Արման Սահակյանից հետաքրքրվեց` հիմա Դուք պատգամավորի թեկնածու ե՞ք, թե՞ գողական, ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, Գալուստ Սահակյանի որդին պատասխանեց. «Սերգեյ Գրիգորյանը արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում… ես պատգամավորի թեկնածու եմ»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով