Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար

By | 13.03.2017

Պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, Հայաստանի բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից, Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ պայմանավորվածության, զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։ Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 24-ը», — գրել է Հովհաննիսյանը:

 

«Ազատություն» ռ/կ

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով