«Ո՛չ ՀՀԿ–ն, ո՛չ Կարեն Կարապետյանը 5%–ից ավելի ռեյտինգ չունեն». ՀԱԿ թեկնածու. «Փաստ»

By | 29.03.2017

«Նախընտրական սոցիոլոգիական հարցումները ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնավորում են, նաև նպատակ ունեն ընտրողների վրա ճնշելու»,– «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով վերջին սոցհարցումներին՝ ասաց «ՀԱԿ–ՀԺԿ» դաշինքից առաջադրված թեկնածուն՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ շարունակելով. «Ոչ՛ ՀՀԿ–ն, ո՛չ Կարեն Կարապետյանը 5%–ից ավելի ռեյտինգ չունեն:

Դա էլի սոցիոլոգիական հարցումների արդյունքն է, իմիջիայլոց: Կարող է տպեն, որ Կարեն Կարապետյանը 102% ձայն ունի, հետո՞ ինչ»: ՀԱԿ թեկնածուն համոզված է, որ ՀՀ–ում սոցիալական հարցումները իրական պատկեր ցույց չեն տալիս, քանի որ մարդիկ հաճախ խուսափում են իրականությունը ներկայացնել: Ըստ տնտեսագետի՝ տնտեսական ու սոցիալական իրավիճակը ցույց է տալիս, որ այսօրվա կառավարման համակարգն իրեն սպառել է:

«Կա փաստ, որ 2016–ին և 2017–ին թոշակ, աշխատավարձ չի բարձրանում: Կառավարությունն էսօր գտնում է, որ էդ հնարավորությունները չունի: Կառավարությունը պետք է ասի, թե ինչու չունի էդ ֆինանսական միջոցները, մենք ասում ենք, մենք էդ ֆինանսական միջոցների տեղը գիտենք, բայց իրենք պետք է իշխանության չլինեն, քանի որ նաև Կարեն Կարապետյանի կառավարության նպատակը չի փոխվել. այն շարունակում է սպասարկել այն մարդկանց շահերը, ովքեր ներկայացված են բիզնեսում, կառավարությունում ու պառլամենտում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով