Նոր մանրմամասներ սպանված փորձագետ Կարեն Վարդանյանի գործով

By | 17.03.2017

Այսօր մարտի 17-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ՝ խաբեության միջոցով Գեւորգ Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև Միհրանյանի հետ շահադիտական դրդումներով, դիտավորությամբ, ապօրինաբար Վարդանյանին զրկել կյանքից, որից հետո էլ հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը: Որպես վկա հարցաքննվեց Վարդանյան Կարենի ընկերը ̀ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը :

Վկան նշեց, որ օրեր անց իմացել են, որ Կարենի բնակարանը վաճառված է. «Կարենի իրերը սկսեցին հանել բնակարանից: Տեղում տեսանք Գեւորգ Զոհրաբյանին: Ասացին, որ Կարենն այդ տունը նվիրել է Գեւորգին, որն էլ վաճառել է այլ անձի: Տարօրինակ էր, որ նվիրել է:

Գեւորգն ասաց, որ Կարենն իրեն շատ է սիրում, ծննդյան առիթով նվիրել է: Տարօրինակ թվաց: Մտքներովս չէր անցնում, որ Կարենն արդեն մահացած կամ սպանված է»: Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ վերցրել են Կարենի համակարգիչը եւ բջջային հեռախոսները, որոնց մեջ բացակայում էին SIM քարտերը.

Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 7-ը:

 

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով