Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի արգելման բանակցությունները

By | 27.03.2017

Այսօր Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի արգելման բանակցությունները՝ առանց ՌԴ-ի , ԱՄՆ-ի , Ֆրանսիայի և Բրիտանիայի մասնակցության: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ն այսօրվանից մինչև մարտի 31-ը հյուրընկալելու է  միջուկային զենքի լիակատար արգելման  ու դրանց ոչնչացման մասին պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները: Այդ միջազգային պայմանագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում միջուկային տերությունները, այդ թվում ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան  չեն մասնակցում  այդ խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել Էր անցած  տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և  միջազգային անվտանգության կոմիտեի կողմից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  համապատասխան բանաձևին   աջակցել Է 100-ից ավելի պետություն: Դեմ են արտահայտվել 38 պետություններ, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և  Բրիտանիան: Չինաստանը ձեռնպահ է մնացել:

Միջուկային տերությունները, այդ թվում և ԱՄՆ-ն դեմ են միջուկային զենքի լիակատար արգելման մասին պայմանագրի մշակման գաղափարին: ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է,որ ՄԱԿ-ի մյուս անդամ երկրներին կհորդորի դեմ հանդես գալ նման պայմանագրին:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով