Նախընտրական քարոզչության շրջանակում Սամվել Կարապետյանը կայցելի Հայաստան. «Հրապարակ»

By | 15.03.2017

«Հրապարակ»-ի տեղեկություններով, կիրակի օրը Հայաստան է ժամանել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը` մասնակցելու Սամվել Ալեքսանյանի հոր հոգեհանգստին և թաղմանը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն Ալեքսանյանի քավորն է: Նա արդեն մեկնել է Հայաստանից, կվերադառնա մոտ մեկ շաբաթից և մի քիչ ավելի երկար կմնա Հայաստանում, այդ ընթացքում զբաղվելով գործերով՝ ՀԷՑ, բարեգործական ծրագրեր: Որից հետո կայցելի Լոռու մարզ, որտեղ ՀՀԿ-ից ռեյտինգայինով թեկնածու է առաջադրվել նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

Այդ նույն օրերին` մարտի 18-19-ին, Լոռու մարզում կլինի նաև վարչապետ Կարեն Կարապետյանը` նախընտրական քարոզչության շրջանակներում, և հենց այդ երրորդության ֆոնին էլ Լոռու մարզից կազդարարվի, որ Կարապետյանները (եղբայրներ) ստեղծում են ինվեստիցիոն ֆոնդ, որի առյուծի բաժինն ուղղվելու է Լոռու մարզի զարգացմանը:

Առավել մանրամասն ̀   թերթի այսօրվա համարում

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով