ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

By | 28.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր: Այն գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացման:

Նախագահին տեղեկացրել են, որ ներկայումս Երիտասարդական կենտրոն է հաճախում շուրջ 120 մասիսցի պատանի և երիտասարդ: Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից:

Հանրապետության Նախագահը Մասիսում ներկա է գտնվել նաև քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, ծրագրի արժեքը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է: Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի 2017 թվականի ապրիլին և կավարտվի 2018 թվականի հունիսին: Նախագիծն իրականացվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:

Սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Համալիրին հարող տարածքում նախատեսվում է հիմնել բնակիչների համար նախատեսված կանաչապատ պուրակ` հարմարավետ նստարաններով: Մարզահամալիրը հագեցած է հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Սպորտային համալիրը կդառնա առաջին ընտանեկան-հասարակական, սպորտային և ժամանցային կենտրոնը Մասիս քաղաքում: Այն նպատակաուղղված է քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման գործին՝ համախմբելով քաղաքի բոլոր սերունդների ներկայացուցիչներին:

Սպորտային համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ընթերցվել է Մասիսի Երիտասարդական կենտրոնի՝ սերունդներին ուղղված ուղերձը, որը դրվել է պարկուճի մեջ: Այն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և 2002 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը տեղադրել են կառուցվող համալիրի հիմքում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով