Միջինարևելյան երկրները «Boeing» ռազմական ԱԹՍ-ներ են գնել

By | 27.03.2017

Ամերիկյան Boeing ընկերությունը կիրակի օրը հայտարարել է որոշ քանակությամբ արդիական ռազմական անօդաչու թռչող սարքեր միջինարևելյան մի քանի երկրների վաճառելու մասին:

«Sky News» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ միջինարևելյան, հյուսիսաֆրիկյան երկրների և Թուրքիայի գծով ընկերության ղեկավար ՝ Բեռնարդ Դենը կիրակի օրը հայտարարել է. -«Զինտեխնիկաների հարցում միջինարևելյան արաբական երկրների պահանջարկը փոխվել է, ինչի մասին մենք քաջ տեղյակ ենք»: Դենը սակայն չի նշել այդ երկրների անունները:

Անդրադառնալով Իրաքում, Սիրիայում և Եմենում բախումների շարունակմանը, նա ասել է.«Տարածաշրջանի որոշ երկրներ համարվում են այդ երկրներում զինյալ խմբերի գլխավոր աջակիցները: Այդ իսկ պատճառով վերջիններս իրենց մարտունակությունը բարձրացնելու համար «Boeing» ընկերությունից ռազմական ԱԹՍ-ներ են գնելու»:

Արևմտյան մի շարք երկրներ, մասնավորապես ամերիկյան ընկերություններն այնպիսի պայմաններում են փորձում տարածաշրջանի արաբական երկրներին զենքեր վաճառել, երբ մարդու իրավունքների պաշտպան կառույցների համոզմամբ , Իրաքում, Սիրիայում և Եմենում սպանությունների պատճառով, պետք է անհապաղ վերջ դնել նման քայլերի:

 

Parstoday

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով