Մարդու իրավունքները քաղաքական գործիք են տարածաշրջանային իշխանավորների համար

By | 12.03.2017

«Որոշ հարցեր՝ այդ թվում Բահրեյնին վերաբերող հարցը լուրջ կերպով չի արծարծվում միջազգային համագումարներում և ցավոք մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայում քաղաքական նպատակների համար»․ասել է Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը:

«Հոզե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Բահրեյնի քաղաքացիների դեմ Ալե Խալիֆայի վարչակազմի բռնություններին, Կարեն Խանլարյանն ասել է.«Աշխարհում մարդու իրավունքների թեմային վերաբերող բազում հարցեր կան, սակայն երբ քաղաքացիները բռնության են ենթարկվում իրենց գաղափարների պատճառով, այդ հարցերը քաղաքական բնույթ են ստանում: Բահրեյնում բռնության ու խոշտանգման են ենթարկվում շիա մուսուլմանները և դա քաղաքական բնույթ է կրում»:

Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորը նշել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո օրենքը գերիշխող դարձավ և Իրանում կրոնների համակեցությունը զարգացավ, սակայն տարածաշրջանի որոշ երկրներում՝ այդ թվում Բահրեյնում նման օրենքներ չկան, փոխարենը բռնապետություն է տիրում:

Բահրեյնի իրադարձությունների հարցով, անդրադառնալով միջազգային կազմակերպությունների պասիվ դերակատարությանը, Կարեն Խանլարյանն ասել է.«Ցավոք միջազգային շրջանակներում քաղաքականացվել է մարդու իրավունքների հարցը և միջոց է ծառայում երկրների շահերի իրագործման համար»:

«Տարածաշրջանի որոշ երկրներ՝ այդ թվում Թուրքիան և Սաուդյան Արաբիան չեն հարգում մարդու իրավունքները, որովհետև նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում»․ասել է Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դկտ. Կարեն Խանլարյանը:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով