Մարդկանց մոլորեցնելու հերթական փորձը. Կարեն Կարապետյանը կրկին կմասնակցի սպանդանոցի բացման արարողությանը, որին արդեն մասնակցել է. «Ժողովուրդ»

By | 25.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական շոուին է պատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր այցելելու է Արագածոտնի մարզ եւ մասնակցելու է Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոցի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկ անգամ արդեն մասնակցել է այս նույն սպանդանոցի բացման արարողությանը, բայց քանի որ նախընտրական գործընթացներ են, նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել»: Այս իրավիճակի  հետեւությունն այն է, որ իշխանությունները փորձում են պարզպես մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք աշխատում եւ նպաստում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը, հզորացնում տնտեսությունը, մի խոսքով՝ փոխվել ու փոփոխվել են: Իրականում ամեն ինչ բեմադրված է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով