Մասիսի նախկին քաղաքապետի որդին երկար չվայելեց թանկ գնով ձեռք բերած պաշտոնը. «Հրապարակ»

By | 17.03.2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է Մասիսի անձնագրային ծառայության պետ Հովհաննես Հակոբյանը։ Նա Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին է, ով այդ պաշտոնին էր տեղավորվել գործող քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսա Դավիթ Համբարձումյանի միջնորդությամբ՝ սեպտեմբերի 18-ի քաղաքապետի ընտրությունից հաշված օրեր առաջ։

Հիշեցնենք, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ն Մուրադ Մուրադյանի «քավորությամբ» առաջադրել էր Համբարձումյանի թեկնածությունը, ինչից սկզբում սրտնեղել էր Սաշա Հակոբյանը։ Որպես մխիթարանք՝ թեկնածուն նրա որդուն տեղավորեց անձնագրայինի պետ, ինչից հետո Հակոբյանն սկսեց Համբարձումյանի գովքն անել։

Բայց նախկին քաղաքապետի որդին շատ կարճ վայելեց պաշտոնը՝ օրերս նա ազատվել է աշխատանքից, ինչը թերեւս պայմանավորված է նրանով, որ Հակոբյանը պաշտպանում է ոչ թե Մուրադ Մուրադյանի, այլ Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հակոբյանն ստանձնել է Մասիսում Գրիգորյանի ենթաշտաբի պատասխանատուի աշխատանքը։

Սաշա Հակոբյանը երեկ մեր լրագրողին հորդորել է քաղաքական աստառ չտալ, մանավանդ, որ իր որդին քաղաքականությամբ առհասարակ չի զբաղվում․ «Տեղի է ունեցել տեղափոխություն, իմ որդին հիմա Կենտրոնում անձնագրային բաժանմունքում է, պետ է երեւի, չգիտեմ․․․ որովհետեւ ինձ էդքան էլ հետաքրքիր չէ։ Գիտեմ, որ Կենտրոնը երկու ստորաբաժանում ունի, ինքն Ալեք Մանուկյանի վրա է, իսկ ես ու իմ թիմը, այո, պաշտպանում ենք Արայիկ Գրիգորյանին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով