Մահացել է Վանիկ Սանթրյանը

By | 20.03.2017

Կյանքից մարտի 18-ին հեռացել է հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ամենարեկրարամյա աշխատակից Վանիկ Սանթրյանը։

Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Թաղավարդ գյուղում (Արացխի Հանրապետություն, Մարտունու շրջան)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում (Արամայիս Սարգսյանի հրավերով)։ Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ավելի քան 36 գրքի հեղինակ է։

Արձակագիրը իր կյանքի ընթացքում գրել է մի շարք երկրեր, որոնցից են՝ «Փառք ճանապարհին» (1969թ.), «Երգի ճամփաներին» (1973թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982թ.), «Մաշտոցի որդիները» (1985թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999թ.), «Վարք երեք սրբերի» (2002թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005թ.) և այլն: Իր գործունեության ընթացքում ստացել է մի շարք պարգևներ՝ Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակ, 2010 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։ 2010 թվականին ստացել է նաև ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում և ՀՀ վարչապետի շնորհակալագիր 2011 թվականին։

 

Armradio

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով