ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց մշակութային ժառանգության պաշտպանության բանաձևը

By | 25.03.2017

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց մի բանաձև, որի նպատակն է ամրապնդել որպես ահաբեկչական խմբերի ֆինանսավորման աղբյուրներից մեկը մշակութային ժառանգության ոչնչացման ու մաքսանենգման դեմ համաշխարհային համագործակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրը միաձայն  վավերացրեց բանաձև , որտեղ ընդգծվել է ահաբեկչական խմբերի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման ու մաքսանենգման կանխման ուղղությամբ համաշխարհային ընդլայնված համագործակցության անհրաժեշտությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ԱԽ-ի նիստում հայտարարել է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը մարդկանց ֆիզիկական պաշտպանության մի բաժինն է: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել այդ կոթողների պաշտպանության ուղղությամբ տարվող ջանքերը:

ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևն ընդունվել է այն պայմաններում, երբ անցած տարի ահաբեկչական խմբերն Իրաքում ու Սիրիայում կողոպտելով այդ երկու երկրների մշակութային ժառանգությունը, անհատուցելի վնաս ու կորուստ են պատճառել:

 

Parstoday

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

«Դուք էդ ո՞վ եք,որ Բացառիկ Հերոս, Հայաստանի Հաղթանակած Գերագույն Գլխավոր Հրամանատարը՝Սերժ Սարգսյանը, ձեզ հաշվետվություն տա».Դավիթ Մկրտչյան

06.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով