Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ուղիներ գտնել հնարավոր է. Ֆրանսուա Օլանդ

By | 15.03.2017

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հնարավոր է ուղիներ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

«Մենք հավատում ենք, որ հնարավոր է լուծումներ գտնել այս ձգձգվող հակամարտության հարցում», — մեջբերում է Օլանդին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

Ֆրանսիան «ցանկանում է բանակցությունների վերսկսում»: Ըստ Օլանդի՝ ստատուս-քվոն անընդունելի է: «Կան ռիսկեր, և մենք դրանց ականատեսը եղանք անցյալ տարվա ապրիլին», — ասել է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը նաև ընդգծել է, որ պետք է նպաստել Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու կայունացմանը՝ խրախուսելով երկխոսությունը կողմերի միջև:

Tert.am

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով