Ղազախստանի մարզիչ. Պետք է հնարավորինս արագ վերականգնվենք մինչև Հայաստանի հետ խաղը

By | 23.03.2017

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Կիպրոսից ընկերական խաղում կրած պարտությունն (1:3) ինչպես նաև խոսել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին.

— Ի՞նչը տխրեցրեց և ի՞նչն ուրախացրեց այս խաղում:

— Ուրախացրեց հենց թիմի հետ ծանոթության փաստը: Լավ գոլ խփեցինք, ունեինք ևս մի քանի հիանալի պահ: 60 րոպե թիմը որակյալ ֆուտբոլ ցուցադրեց: Դուր չեկավ այն, որ 60-րդ րոպեից սկսած անկում եղավ: Անհատական սխալներ թույլ տվեցինք, որոնք էլ հանգեցրին գոլին սեփական դարպասը: Պետք է աշխատել սխալների վրա և հասկանալ, որ այսպիսի մակարդակում նման թերությունները չեն ներվում: Այո, Ղազախստանի առաջնությունում որոշ սխալներ կարող են ոչինչ չնշանակել, բայց ոչ՝ միջազգային խաղերում:

Տեսա ինչպես դրական, այնպես էլ բացասական պահեր: Յուրաքանչյուր սխալից պետք է օգուտ քաղել: Կցանկանայի, որ ֆուտբոլիստները հասկանային այն պահանջները, որոնք մարզչական շտաբն իրենց ներկայացնում է: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերականգնվել Հայատսանի հետ խաղին՝ թե՛ ֆիզիկապես, թե՛՝ հոգեբանորեն:

— Կարո՞ղ է այս պարտությունը խթան հանդիսանալ մեր տղաների համար:

— Սա կարող է ինչպես խթան հանդիսանալ, այնպես էլ՝ հակառակ ազդեցությունն ունենալ: Առանձին ֆուտբոլիստներ ինձ ուրախացրին, իսկ որոշ ֆուտբոլիստներ դեռ պետք է աշխատեն իրենց վրա: Նման մակարդակի ֆուտբոլը մեծ սխալներ չի ներում, որոնք մենք թույլ տվեցինք մարզումային գործընթացի ժամանակ: Կարևորը Երևանում կայանալիք խաղին մանրակրկտորեն պատրաստվելն ու մեր երկրպագուներին ուրախացնելն է:

— Որոշ ֆուտբոլիստների որոշել էիք պահե՞լ այս խաղում:

— 4 ֆուտբոլիստ առողջական խնդիրներ ուներ: Երկար թռիչքն իր ազդեցությունն ունեցել էր: Ֆիզիոլոգիային չես խաբի: Թռիչքից 3 օր անց ակլիմատիզացիայի հետ կապված խնդիրներ են առաջանում:

 

Armsport

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով