Հռոմի Պապն ընդգծել է ողջ աշխարհում միջուկային զենքերի ոչնչացման անհրաժեշտությունը

By | 29.03.2017

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել միավորվել և հավաքական ջանքեր գործադրել ողջ աշխարհում միջուկային զենքերը ոչնչացնելու համար:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հռոմի   Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի օրը միջուկային զենքերի լիակատար արգելման ու դրանց ոչնչացման մասին պայմանագրի մշակման հարցով ՄԱԿ-ի խորհրդաժողովին հղած ուղերձում հայտարարել է, որ աշխարհը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի միջուկային զենքերի ոչնչացման ուղղությամբ:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն ընդգծել է.«Միջուկային զենքերի ամբողջական վերացումը խթանելու է հավաքական անվտանգությունն ու խաղաղությունը»:

Ֆրանցիսկոս Պապի ուղերձում ասված է.«Միջուկային  զսպումը չի կարող արդյունավետ լինել 21-րդ դարի հիմնական սպառնալիքների , մասնավորապես ահաբեկչության, կիբեր-անվտանգության, կենսոլորտային խնդիրների ու աղքատության դիմակայման համար:

Նշենք,որ մարտի 27-ին Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի լիակատար արգելման  ու դրանց ոչնչացման մասին պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները:

 

Parstoday

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով