Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են Barak ՀՕՊ համակարգի փորձարկումը

Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա տեղադրված  Barak  ՀՕՊ  համակարգի առաջին  փորձարկումը, հաղորդում է Hindu պարբերականը:

«Արաբական ծովում իրականացված փորձարկումների ժամանակ հրթիռը բաց է թողնվել թիրախի ուղղությամբ: Այն հաջողությամբ ոչնչացվել է», — ռազմածովային ուժերի սպայի խոսքերն է մեջբերել պարբերականը:

Փորձարկումները տեղի են ունեցել ռազմածովային ուժերի ռազմական պատրաստականության կանոնավոր ստուգումների շրջանակում:

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով