Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական պայքարին կներգրավվի նաև ՌԴ ազգային գվարդիան

By | 24.03.2017

Ռուսաստանի Ազգային գվարդիայի զորքերը ներգրավվելու են Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող միացյալ զորախմբի կազմ։ Այս մասին մարտի 23-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Նախատեսվում է , որ միացյալ զորախմբի կազմը  որոշելվու է ազգային գվարդիայի ղեկավարի (ազգային գվարդիայի մասով), ինչպես նաև դաշնային պետական մարմինների ղեկավարների առաջարկի հիման վրա։

Ռուսաստանի ազգային գվարդիան ստեղծվել է 2016 թվականի ապրիլին։ Նրա գործառույթներից են ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարը,  Ռուսաստանի տարածքում սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի և սահմանապահների հետ երկրի տարածքային պաշտպանությանը մասնակցությունը:

Նկատենք, որ Ռուսաստանի տարածքներից ծայրահեղականների թվով հատկապես աչքի են ընկնում հենց Հյուսիսային Կովկասը և դրանից հյուսիս ընկած տարածքները: Այս տարածքների բնակչությունը հիմնականում մուսուլմանական է, ինչը պարարտ հող է ստեղծում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կառույցների համար, որ տարածեն իրենց ծայրահեղական գաղափարները և անկայուն իրավիճակ ստեղծեն տարածաշրջանում:

Ավելացնենք, որ մարտի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի:

 

Ռազմ.ինֆօ

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով