ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

By | 21.03.2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:

Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը:

Շնորհավոր Նավրոզ»:

Armedia.am

 

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով