ՀՀԿ-ում դժգոհ են Միհրան Պողոսյանից. վարչապետը ևս խուսափում է նրա հետ ընտրարշավի գնալուց. «ՀԺ»

By | 17.03.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգեւորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել:

Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ:

Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները: Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում եւ Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ-Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Մ.Պողոսյանը:

Մեր տեղեկություններով, Կ.Կարապետյանը այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր- ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաեւ իր իմիջին ու վարկանիշին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով