Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար. Կարեն Կարապետյանը մասնակցել է Ռազմավարական համաժողովի բացմանը

By | 24.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման հարթակները, որտեղ հանդիպում են խելացի, ստեղծագործող, հայրենասեր և խոսքի լավ իմաստով անհանգիստ մարդիկ, օգտակար են գաղափարների ներկայացման, ռազմավարությունների, տեսլականների փոխանակման ու մեր երկրների տնտեսությունների համար նոր լուծումներ գտնելու համար:

«Մաղթում եմ ձեզ բարենպաստ աշխատանք, ավելին, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեծ ու երկարատև համագործակցության սկզիբն է: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավ հարթակ է կառավարության և մասնավոր ներդրողների համագործակցության համար:

Մենք մեր հայրենակիցներին, ովքեր բավականին հաջողակ գործարարներ ու գիտնականներ են, անցել են որոշակի ճանապարհ, ներգրավել ենք այդ հարթակ և ստեղծել խորհուրդ, որում 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից է, 5-ը՝ կառավարությունից:

Մենք այժմ թիմ ենք ձևավորում, և կարծում եմ, որ այն կլինի շատ ուժեղ ներուժ ունեցող ու հայրենասեր, որը կձևավորի մեր տեսլականն ու ռազմավարությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը, ամենախոշոր ներդրողը:

«Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումներում մշտապես քննարկել և նշել ենք, որ չնայած այսօր մեր երկրների համագործակցության մակարդակը բավականին բարձր է, ունենք մեծ ներուժ՝ հետագա առաջընթացի համար:

Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար»,— նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել, որ համաժողովի ավարտից հետո մասնակիցները հեռանան գաղափարով ու վստահությամբ, որ Հայաստանի կառավարությունը վստահելի գործընկեր է ներդրողների համար, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը շատ լավ հարթակ է կապերի, ներդրումների ներգրավման համար:
ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նշել է, որ այս համաժողովը կարևոր փուլ է հայ գործընկերների հետ համագործակցության համար և ավելացրել, որ պայամանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության, ներդրումային միջավայրի բարելավման, բիզնեսի համար վարչական սահմանափակումների վերացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի արդյունավետ համագործակցության և այլն:
ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ևս կարևորել է ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի հետ համագործակցությունը՝ կապերը խորացնելու, համատեղ նախաձեռնություններ և փորձի փոխանակում իրականացնելու գործում:

Ներկայացնելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ դրանք միտված են պետական կառավարման ու ՊԵԿ համակարգերում, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանի՝ ներդրումների համար գրավիչ մի քանի ոլորտներին՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով