Հայերը Իրանում

By | 01.03.2017

Հայ-պարսկական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց աստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին… Վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին:

Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանիհզոր թագավորությունը: Մ.թ.ա. VI դարում պատերազմ ծագեց հայոցարքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը և նրան տապալեցմենամարտում:

Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարականաշխարհակալության փլատակների վրա ստեղծեց ԱքեմենյանՊարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձանդաշնակիցներ: Աքեմենյանների օրոք ողջ Արևելքում ձևավորվել էրհամաարիական մեծ աշխարհակալություն, որտեղ պարսիկներից հետոերկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին:

Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայ վաճառականներնանարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաներիհամար կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտականառաքելություններ: Մ.թ.ա. 522 թ. Հայաստանն ապստամբեց ԴարեհԱռաջինի գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետոմիայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատդաշնակցային էին, քան՝ վասալի և գերագահի հարաբերություններ:

Մ.թ.ա. 331 թ. հայկական բանակը պարսկական զորքերի կազմումմասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում ենպատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետոպարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց:

Միայն հայկական48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ուարժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունըկործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը: Մ.թ.ա. 247 թ. Պարսկաստանի տարածքում հաստատվեց ՊարթևԱրշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեցհայոց գահին 52 թ.՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը:

Հայերը և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝բարեկամներ, դաշնակիցներ՝ միշտ միասին էին դիմագրավումհռոմեական զավթիչներին: 224 թ. Իրանում պարթև Արշակունիների դեմապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը, հաղթեց, կործանեցպարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյանթագավորությանը:

Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբառավ երկարատև հայ-պարսկական պատերազմը, որն ավարտվեց հայոցԽոսրով արքայի սպանությամբ և Հայաստանի գրավմամբ: ՀետագայումՀայաստանն ազատագրվեց: 301 թ. Հայաստանը որպես պետական կրոնընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկականհարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դերստանձնած եկեղեցին հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակթեքում էր դեպի Հռոմ:

Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որոչ միայն փչացրեց հայ-պարսկական հարաբերությունները, այլև դեպիկործանում տարավ հայոց պետականությունը: 387 թ Պարսկաստանն ուՀռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացողդավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորականիշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին:

Ավելին, երբ 405 թ. Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրայինհամակարգը, պարսից արքունիքը ոչ միայն չխոչընդոտեց, այլևխրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը: Պարսիկներին ձեռնտուէր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն Արևելքում Հռոմիոտնձգությունների դեմ: 428 թ. հայ իշխանների խնդրանքով պարսիցարքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը:

Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը: V-VIդարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբությունբարձրացրին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեցմինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյաններիթագավորության կործանումը:

Իրանը երկար ժամանակ զուրկ էրանկախությունից: Մինչև XVI դարը Իրանի և Հայաստանի տարածքըասպատակում էին մերթ սելջուկները, մերթ մոնղոլները, Լենկ-Թեմուրիհորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլութուրքմենական ցեղերը, որոնք տարածաշրջանում էապես փոխեցինազգագրական պատկերը: Միայն 1502 թ. պարսիկներն ազգայինպետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել,փրկություն դարձավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանըփակեց Միջին Ասիայից դեպի Արևմուտք թափանցող թյուրքականցեղախմբերի մուտքը, ինչը սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկբնակչության համար: 1604 թ. հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեցպարսից շահ Աբաս Առաջինին, որ կազմակերպի հայերի գաղթը դեպիԻրան:

Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ ԱռաքելԴավրիժեցին: Իսկ Իրանի շահը ցանկանում էր հայ բնակչության հաշվինոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300հազար հայ բռնի տեղափոխվում է Պարսկաստան: Ձևավորվում է ՆորՋուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցանպարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերիձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի զգալի մասը:

Շահ Աբասըպարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհըտվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում: Պետք է նշել, որՆոր Ջուղան XVII-XIX դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայմշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, որ հետագայումաստիճանաբար իր տեղը զիջեց Թիֆլիսին: 1638 թ. Նոր Ջուղայում բացվեցՄերձավոր Արևելքի առաջին տպարանը: 1881 թ. մեր հայրենակիցներիջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը:

Կինոյիասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյաննէր, որ նկարահանվել է «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Գաստանյանը նկարահանվել է նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որիսցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյիառաջատարներից մեկը: 1804-1812 և 1826-1828 թթ. ռուս-պարսկականպատերազմներում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսականկառավարությունը Հյուսիսարևելյան Հայաստանը բռնակցեց Ռուսականկայսրությանը:

Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբկազմակերպվեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսականտիրակալության տակ գտնվող Հայաստան: Պարսկահայոց ծաղկուն ուզարթոնք ապրող համայնքը հայտնվեց կործանման եզրին: Հայերը՝որպես Իրանի քաղաքացի, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրիքաղաքական, մշակութային կյանքում: 1980-1988 թթ. պարսկա-իրաքյանպատերազմին շուրջ 20 հազար հայ մասնակցեց, հարյուրավոր հայերզոհվեցին Իրանի անկախության համար: Այսօր Իրանում բնակվում է մոտ150 հազար հայ:

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված ենմշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։Իրանական Մեջլիսում պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին,իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։Սպահանում այսօր 20 հայկական եկեղեցի կա, որոնցից 13-ը գործող են։Թեհրանում 8 գործող եկեղեցի կա։

Հայկական եկեղեցիները պետականհոգածության տակ են: Երկրում շուրջ 45 հայկական դպրոց կա, որոնցիցավելի քան 15-ը Թեհրանում են։ Իրանում գործում են հայկականմշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի«Արարատ» միությունն է, տպագրվում են բազում հայկական թերթեր: Հնագույնը դաշնակցության «Ալիք» թերթն է, որ սկսել է տպագրվել XXդարի սկզբից: Իսկ բարեկամ ու հզոր հարավային հարևանի՝ ԻրանիԻսլամական Հանրապետության հետ այսօր բարիդրացիականհարաբերություններ ունենալու և սերտ տնտեսականհամագործակցության կարևորության մասին խոսելն ինքնին ավելորդ է:

Ankakh.com

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով