ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

By | 28.03.2017

Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, պաշտպանական բարեփոխումներին, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացմանը, պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախատեսվում է բրիգադի գեներալ Դեսկինսի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

 

 

«Հայ Զինվոր» պաշտոնաթերթ

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով