Հայաստանի կորսված գարունը. «Ժողովուրդ»

By | 01.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն ինը տարի է՝ գարնան առաջին օրը Հայաստանում ասոցացվում է ողբերգական իրադարձությունների հետ. լրանում է 2008թ. մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: ՀՀ իշխանություններն այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, որոնք ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բողոքում էին նախագահական ընտրությունները կեղծելու դեմ:

Ոստիկանության, զինված ուժերի եւ համազգեստավորված թաղային կրիմինալի միջոցով նախ բռնությամբ ցրվեց խաղաղ նստացույցը, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ: Իսկ արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում, իշխանությունները գնդակոծեցին խաղաղ ցուցարարներին՝ սպանելով 10 հոգու: Այդ ժամանակ, հիշեցնենք, նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը, ում նախագահ դարձնելու համար կեղծել էին ընտրությունները, վարչապետն էր:

Մարտի 1-ի ոճրագործության մեղավորները մինչեւ հիմա իրենց պատիժը չեն ստացել. այդ դեպքերից որոշ ժամանակ անց ԱԺ-ում ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, հետո նաեւ՝ անկախ փաստահավաք խումբ, եղան որոշ բացահայտումներ, օրինակ՝ այդ օրը դիպուկահարների մասնակցության, նաեւ՝ ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման մասին: Բայց այդ քրեական գործը վաղուց վեր է ընկել ՀՔԾ-ի դարակներում ու փոշու թանձր շերտի տակ պարզապես խունանում է: Ափսոս զոհերին, ափսոս այն վիրավորներին ու հիասթափված քաղաքացիներին, որոնք հարյուրներով լքեցին մեր երկիրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով