Հայաստանը շատ լուրջ է մոտենում ՀԱՊԿ ինտեգրացիոն միավորմանը. Վիգեն Սարգսյան

By | 11.03.2017

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը:

Այսօր «Վալդայ» երկխոսության  միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Միաժամանակ, ըստ նախարար Սարգսյանի, Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը շատ թափանցիկ է Հայաստանի բոլոր գործընկերների համար։ «Մենք, մասնավորապես, կարևորում ենք խաղաղապահ առաքելությունը, որը մենք իրականացնում ենք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների կազմում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հայ խաղաղապահները բարձր արդյունավետությամբ կատարում են իրենց պարտականությունները՝ նպաստելով խաղաղության ապահովմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Armradio.am

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով