Հակոբ Բեգլարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին. «Ա1+»

By | 28.03.2017

ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօր տարածած տեսաուղերձին, որտեղ նա նշում է, թե իբր խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի թիմակիցներին իրենց քարոզչությունն իրականացնել Խորենացի 47 հասցեում, քանի որ այն համարվում է` իր խոսքերով ասած, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բակը, հայտնում ենք, որ նման միջադեպ նշյալ վայրում տեղի չի ունեցել եւ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ո՛չ միջանձնային կոնֆլիկտներ հրահրելը, ո՛չ քարոզչական պաստառներ պատռելը Հակոբ Բեգլարյանի թիմակիցների գործելաոճին չի համապատասխանում և հերթական սուտն է:

Միևնույն ժամանակ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում:

Թիվ 4 ընտրատարածքի վարկանիշային պատգամավորի թեկնածու

Հակոբ Բեգլարյանի նախընտրական շտաբ

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

«Համոզված եմ, որ սա անձնական հաշվերհարդարի մի մասն է».Նարե Գրիգորյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով