Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարարի հրաժարականը

By | 26.03.2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։

Դաշինքի երեկվա հայտարարությունում, մասնավորապես, ասված է. — «Ազգային ժողովի ընտրություններում իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստական նյութ է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։

Հեռախոսային ձայնագրությունների տեսքով հրապարակված հսկայածավալ նյութը վկայում է, որ հանրապետության դպրոցները և նախակրթական հիմնարկները զանգվածաբար ներքաշված են նախընտրական շրջանում ապօրինի մեթոդներով իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի [Հանրապետական կուսակցություն] օգտին աշխատելու գործում։

Իշխանությունը, նախապես ժխտելով իր կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, ըստ էության հաստատել է ցուցակների հավաքման փաստը՝ դա օրենքի խախտում չհամարելով, իսկ ձայնագրությունների հրապարակումը որակել որպես սադրանք։ Դպրոցական և նախադպրոցական հիմնարկների տնօրենների ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումն իրականում այլ բան չէ, քան ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, ինչը արգելվում է օրենքով»։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատապարտում է «իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը», համարում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած և մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը [Կենտրոնական ընտրական հանձնաժողով], իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել, և պահանջում է ոլորտի հիմնական պատասխանատու՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։

 

«Ազատություն» ռ/կ

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով