Կարևոր է ՌԴ-ի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործումը

By | 29.03.2017

Իրանի ԱԳ նախարարի խորհրդականն ասել է.«ՌԴ-ի կողմից Իրանի արևմտյան Համադան քաղաքի ավիաբազայի օգտագործումը չափազանց կարևոր և ճակատագրական նշանակություն ունի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:

Չորեքշաբթի մարտի 29-ին «Միզան» գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Շեյխ Օլ-Էսլամն ասել է.«Իրանը դեռևս Ռուսաստանին ավիաբազա չի տրամադրել և չի տրամադրելու»: Նա նշել է.«Իրանը Ռուսաստանի ստրատեգիական նշանակության ինքնաթիռներին թույլ է տվել Նոժեի ավիաբազան օգտագործել միմիայն Սիրիայում ահանեկիչների դիրքերը թիրախավորելու համար»:

«Ավիաբազան օգտագործելու համար Իրանի պայմանը եղել է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի թիրախավորման համար Իրանի հետ համադրումը: Ռուսաստանը թիրախներն ընտրել է Իրանի և Սիրիայի հետ համադրման արդյունքում : Այդպիսով Թեհրանը պահպանել է հարձակումների իրականացման կարողությունն ու իրավունքը».-ասել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդականը:

Մարտի 28-ին «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ռուսաստանը կարող է եզակի  դեպքերում Իրանի պաշտպանական օբյեկտներն օգտագործել ՝ Սիրիայում ահաբեկիչների դիրքերի վրա հարձակվելու համար»:

 

Parstoday

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով