«Կարեն Կարապետյանը, մեզ բանի տեղ չի դնում»,- ասում են նաիրիտցիները. «Առավոտ»

By | 03.03.2017

«Առավոտ»-ը գրում է.   «Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարություն,  հանդիպում ենք խնդրում վարչապետի հետ, հաշվի չեն առնում:  Հատկապես նոր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը,  ընդհանրապես մեզ բանի տեղ չի դնում»,- ասում են նաիրիտցիները:

Նրանք երեկ կրկին կառավարության շենքի մոտ  բողոքի ակցիա էին անում:  Հետո երթով շարժվեցին դեպի Շենգավիթ  վարչական շրջանի  դատարան՝  հայցով դիմել են և պահանջում են մասնակի չեղյալ համարել  աշխատավարձերի վճարման պայմանագիրը, որը նրանք ճարահատյալ են ստորագրել,  որով, ըստ էության,  հրաժարվել են ուշացած աշխատավարձերի  տույժերի վճարումներից: Նաիրիտցիները հիմա պահանջում են վճարել այդ  տույժի գումարները:

Երեկ առաջին դատական նիստն էր,  դատավորը հետաքրքրվել է՝  ինչու այն ժամանակ չեն դիմել դատարան, երբ հասկացել էին, որ  իրենց իրավունքները  խախտվել են:  Դե նաիրիտցիներն էլ ոնց կարողացել՝ հասկացրել են դատավորին, որ դատարան էլ են դիմել,  ցույցեր էլ են արել,  բայց երբ մարդիկ տարիներով աշխատավարձ  չին ստանում,  երեխաներն էլ սոված էին,  ու իրենց ասելով՝ « շանտաժ էին» անում՝ կամ ստորագրում եք, կամ էլ չեք ստանում աշխատավարձը,  ստիպված ստորագրել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով