Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները:
Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին 2 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն աճել է 2.5 անգամ։

Ներկայում PicsArt-ի հայաստանյան գրասենյակն ունի 350-ից ավելի աշխատակից, որոնցից շատերը տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրերի կառավարման ու դիզայնի ոլորտների մասնագետներ են։ Աշխատակիցների միջին տարիքը 25 է։ PicsArt-ը նաև 30-ից ավելի աշխատակից ունի Սան-Ֆրանցիսկոյի իր գրասենյակում։
Կառավարության ղեկավարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը, որը նպաստում է ստեղծագործական ներուժի լիարժեք օգտագործմանը: Տեղեկանալով, որ ընկերությունը որակյալ մասնագետներով համալրման խնդիր ունի, Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել և հորդորել է ներկայացնել PicsArt-ի հետագա զարգացմանը, համապատասխան կադրերի պատրաստմանը վերաբերող առաջարկություններ:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ է կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետևողական զարգացումը և պատրաստ է քննարկել ոլորտի ընկերությունների ընդլայնմանն առնչվող յուրաքանչյուր առաջարկ:

                                                                            ***

Հայկական PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: Այն հասանելի է ողջ աշխարհում՝ 20 լեզվով: Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:

Նմանատիպ նորություններ

Ալավերդու գործարանի փակման վնասները․ «Ժողովուրդ»... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144...
Քանի դեռ բանակցում ենք գազի գինը չի փոփոխվի․ Գարեգ... «Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին...
Մարտին Էռնեկյանը՝ Օդանավակայանների միջազգային խորհ... «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայա...
Առաջիկայում ՀԷՑ-ը կվերացնի էլեկտրիկների ինստիտուտը... «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությունն առաջիկայում նախատեսում է  էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղավորել նոր տուփերում եւ, ըստ էության, այ...
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է «ՊիքսԱրտ» ընկերությա... Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՊիքսԱրտ» ընկերություն, ծանոթացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության ծրագր...
Դանիել Հաասը ներկայացրել է ՀՀ-ում KfW գերմանական զ... Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիե...
«Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. Մենք ոչնչից տե... Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումն արգելելու մասին Վրաստանի կառավարության որոշումը, որ շրջանառության մե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով