Կասիլյաս. Կարծում եմ՝ ՉԼ-ի ֆավորիտը մնում է «Ռեալը»

By | 15.03.2017

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչում անցկացրած հանդիպման արդյունքը: Տնային խաղում պորտուգալական թիմը 0:2 հաշվով պարտություն էր կրել, իսկ հյուրընկալվելիս զիջեց 0:1 հաշվով.

«Անկասկած, հեռացումները ազդեցին խաղերի ելքի վրա: Չի կարելի ասել, թե «Յուվենտուսն» արժանի չէր քառորդ եզրափակիչ դուրս գալուն, բայց երկու կարմիր քարտերն ու 11-մետրանոցը մեր՝ պայքարը շարունակելու շանսերը հասցրին նվազագույնի:

11-մետրանոցի դրվագում ես կատակեցի Դիբալայի հետ, փորձում էի նրան հանել հավասարակշռությունից, ստիպել նրան հարվածել աջ ուղղությամբ, ինչպես նա դա արեց «Միլանի» հետ խաղում՝ Դոնարումայի դարպասին:

Կարծում եմ՝ մրցաշարի ֆավորիտը մնում է «Ռեալը» ՝որպես գործող գավաթակիր, այնուհետև՝ նախորդ տարվա ֆինալիստն է՝ «Ատլետիկոն»: «Բավարիան» և «Բարսելոնան» ևս շատ ուժեղ են, պայքարից կարող է ետ չմնալ նաև «Յուվենտուսը»:

Թուրինցիները, որոնք քառորդ եզրափակիչ դուրս գալու հարմարավետ պայմաններ ստացան, հիանալի կազմ ունեն: Ցավում եմ, որ «Պորտուն» այդպես էլ հնարավորություն չունեցավ նրանց հետ խաղալու իրական պայմաններում»,- ասել է Կասիլյասը «Mediaset Premium»-ի եթերում:

 

Armsport

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով